close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը չի ցանկանում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Wall Street Journal

Տարածաշրջան

22 Հուլիսի 2019, 14:28
 Թրամփը չի ցանկանում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Wall Street Journal

Ամերիկյան Wall Street Journal օրաթերթի համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և  այդ կապակցությամբ երաշխիք է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. հաղորդում է t24.com.tr կայքը:

ԱՄՆ Սենատը կոշտ էր արձագանքել Թուրքիայի` Ռուսաստանից գնված Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմանը և արագացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քայլերը: Սենատորներ Ռիք Սքոթը և Թոդ Յանգը անցյալ շաբաթ Թուրքիային քննադատող և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ անող օրինագիծ էին ներկայացրել:

Wall Street Journal-ը նշում է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, թե ՆԱՏՕ անդամ մի շարք երկրներ այս շաբաթվա առաջին օրերին պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նկատմամբ:

Wall Street Journal-ի թղթակիցներ Վիվիեն Սալաման և Յան Թալլին հայտնում են, որ Թրամփը կողմնակից չէ պատժամիջոցներին, մինչդեռ Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն նշում են, որ դա  անհրաժեշտություն է:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica