close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով

Հասարակություն

22 Հուլիսի 2019, 13:24
 Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում  հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաև ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում ևս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ սա լավագույն տարբերակն է, երբ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սննդի որակը բարձրացվում է:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica