close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով «նստացնելու» միտում է նկատվում. Տիգրան Քոչարյան

Հասարակություն

22 Հուլիսի 2019, 13:45
 Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով «նստացնելու» միտում է նկատվում. Տիգրան Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն իշխանական ամբողջ համակարգի 1-ին, 2-րդ, 3-րդ օղակներն իր տիրապետության տակ առնելու գործընթաց է սկսել: Առաջին երկուսը վերցնել ստացվել է` գործադիրն ու օրենսդիրը, մնացել է դատական իշխանությունը: Այժմ  տեսնում ենք, որ ճակատամարտը դրա շուրջ է ծավալվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը

«Կռիվ է սկսվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար, ինչը պայմանավորված է  երկրորդ նախագահի քրեական գործերով: Փաշինյանն ու նրա շրջապատը վստահ չեն, որ ՍԴ-ն իրենց ձեռնտու որոշում կընդունի, դրա համար հնարավոր բոլոր օրինական ու ոչ օրինական ձևերով փորձում են իրենց տակ վերցնել ՍԴ-ն: Քանի որ նրանց մոտ հարաբերական է, թե որ կառույցն է լեգիտիմ, որը` ոչ, ամենայն հավանականությամբ, փորձ կարվի նաև նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտները ձեռքի տակ վերցնել, որովհետև այդ կառույցները ղեկավարում են ոչ իրենց մարդիկ»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի` վարչապետ Փաշինյանի խորհրդատուներն այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ակնհայտ շտապողականությունից հնարավոր ինչ արձագանքներ կարող են լինել: Հավելեց` Վենետիկի հանձնաժողովի արձագանքը հաստատում է` այնքան էլ հարթ չէ: «Տպավորություն կա, որ Մարտի 1-ի գործի հիմնավորման բազան բավական թույլ է: Բնական է, որ ՄԻԵԴ-ը նույնպես հարցեր  է տալու: Նկատվում է Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով «նստացնելու» միտումը, վերժխնդրության պահ կա, ու այդ ճանապարհին Փաշինյանը որևէ բանի առջև չի կանգնում»,- ընդգծեց նա` ավելացնելով` եթե ՍԴ նախագահ «դարձվի» Վահե Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը չի կարող ապահովագրված լինել, որովհետև Վահե Գրիգորյանը փաշինյանական չէ: Ավելին` որևէ երաշխիք չկա, որ, որևէ պահից սկսած, Գրիգորյանի ներկայացրած ուժը (նկատի ունի ՀԱԿ-ը- խմբ.) ցանկանա իր վարչապետն ունենալ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica