close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը ՌԴ դեսպանությանը հայտնել է, որ չի կարող ազատ արձակել ռուսաստանցի նավաստիներին

Աշխարհ

22 Հուլիսի 2019, 12:10
 Իրանը ՌԴ դեսպանությանը հայտնել է, որ չի կարող ազատ արձակել ռուսաստանցի նավաստիներին

Իրանական իշխանությունները  հայտարարել են, որ չեն կարող ազատ արձակել բրիտանական Stena Impero  նավթատար նավի անձնակազմի անդամ հանդիսացող ռուսաստանցիներին և մյուսներին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ՌԴ դիվանագիտական առաքելությանը հղումով:

Նշվում է, որ Իրանի կառավարությունը հայտնել  է Թեհրանում ՌԴ դեսպանությանը, որ ազատ չի արձակի ռուսաստանցիներին, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:

Коммерсантъ-ը, դեսպանատան մամուլի խոսնակ Անդրեյ Գանենկոյին հղումով, գրում է, որ Թեհրանում ՌԴ դեսպանությունը շարունակում է աշխատել նավաստիների հետ կապ հաստատելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ բրիտանական նավը ձերբակալվել է հուլիսի 19-ի երեկոյան` այն բանից հետո, երբ բախվել է իրանական ձկնորսական նավի հետ: Ըստ իրանական կողմի` միջադեպը պետք է հետաքննվի, ինչից հետո միայն անձնակազմի անդամները ազատ կարձակվեն: Նրանց թվում է նաև 3 ռուսաստանցի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica