close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի եւ Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն եւ մեթամֆետամին

Իրավունք

22 Հուլիսի 2019, 10:31
 Իրանի եւ Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն եւ մեթամֆետամին

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը, հայտնում են ՊԵԿ-ից: 

Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սեւ գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել Ս.Պ.-ի ոտքերին:

Մեկ այլ դեպքով իրականացված հսկողության արդյունքում Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղեւորի նստատեղի գորգի տակից, հայտնաբերվել է 1.68 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:

Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը: Հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ն եւ ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն կալանավորվել են:



Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica