close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

Քաղաքական

21 Հուլիսի 2019, 18:49
 Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

 «Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ վառեց, որից հետո այցելեց Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Գլխավոր հանձնակատարը ծանոթացավ նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը:

Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր դասի, Նարեկացու անվան վարժարանի տնօրինության, ուսուցիչների, Հայորդյաց տան աշխատակազմի, Հայագիտական բաժնի և «Տապան» թանգարանի աշխատակիցների, «Նուռ» եկեղեցասեր երիտասարդության անդամների, թեմի մշակութային կառույցների ներկայացուցիչների, «Հայաստանյայց եկեղեցի» թերթի լրագրողների, գրադարանի տնօրինության և մի շարք հավատացյալների հետ:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica