close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը

Հասարակություն

21 Հուլիսի 2019, 18:19
 Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը

Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը: Տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եւ դեսպանության դիվանագետները։

Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջեւ եւ շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։

Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը եւ այլք։

Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը»,–նշված է գրառման մեջ։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica