close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահ Սարգսյանն այցելել է Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ

Քաղաքական

21 Հուլիսի 2019, 13:43
 Նախագահ Սարգսյանն այցելել է Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ:

Նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։

Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է և թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին՝ գրքերին, անձնական իրերին, որոնք ներկայացնում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշակի փուլեր: Նախագահը հետաքրքրվել է թանգարանի հետագա ծրագրերով:

Նա նշել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև սովորել նրանից: «Պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել, մեծարել նրանց ու որդեգրել կյանքի այն սկզբունքները, որոնք նրանք դավանել են որպես հայրենիքի ու ժողովրդի նվիրյալներ»,- ասել է նախագահը: Նա շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին՝ Թումանյանի ժառանգությունը պահպանելու և այն սերնդեսերունդ փոխանցելու համար:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մենք որպես ժողովուրդ հայտնի ու ճանաչելի ենք նաև մեր մշակույթի շնորհիվ, և դրանում շատ մեծ է Հովհաննես Թումանյանի գրականության ներդրումը: 

Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(5-7-րդ դարեր),աղոթել ու մոմ վառել։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica