close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտոնություններ՝ Երևանից դուրս գտնվող և 24 մլն. դրամի շրջանառության շեմը չհատող առևտրի կենտրոնների և ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդների համար

Տնտեսական

20 Հուլիսի 2019, 15:09
 Արտոնություններ՝ Երևանից դուրս գտնվող և 24 մլն. դրամի շրջանառության շեմը չհատող առևտրի կենտրոնների և ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդների համար

Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս և չեն հատում 24 միլիոն դրամի շրջանառության շեմը։ Այս կարգավորումից կբացառվեն նաև նրանք, որոնք  առևտուրն անում են առևտրային կենտրոնների միջոցով։

Փաշինյանն ընդգծել է նաև՝ որպեսզի իշխանություններն իմանան, թե որքան է բիզնեսի շրջանառությունը, այդ բիզնեսը պետք է տպի ՀԴՄ կտրոններ։ Այլապես այն չի կարող համարվել այդ արտոնության շահառու։ «Այն նախկին արդարացումները, որ հարկային դաշն այնքն ծանր է, որ մեզ թույլ չի տալիս ամեն անգամ ՀԴՄ խփել, այդ արդարացումները այլևս որևէ  լեգիտիմ ուժ չեն ունենա»,-շեշտել է նա:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հուլիսից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից: «Սա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են», – մանրամասնել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տաքսու վարորդները, այնուամենայնիվ, պետք է լիցենզիա ստանան, ինչը նույնպես անվճար է լինելու։

Փաշինյանը նշել է, որ իրենց հերթին տաքսիները պիտի բարձրացնեն սպասարկման որակը, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավվեն։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica