close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

Տնտեսական

20 Հուլիսի 2019, 13:52
 Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկայացրել է Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթները, որոնք անվանեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ: 

«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի բոլորիս հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ես խոսեմ Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, և ըստ էության այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք, և կներկայացնենք, որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումն ու ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է, որ այս փուլում հաջողվել է արդեն հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններով կարևոր քայլ անել:

«Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մանր բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որը թերևս մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու: Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ, այն անվանելով միկրոբիզնես, և 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող, որոշակի գործունեության տեսակի ընկերություններն ընդհանրապես կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած, այս ընկերություններում ներգրավված աշխատակիցների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 22%, այլ 5000 դրամ: Մենք սա շատ կարևորում ենք ՀՀ քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար: Սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին, և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս հանգամանքը դիտում ենք, որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»,- ամփոփել է վարչապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica