close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+16°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը տեղյակ է՝ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ. Ալումյան

Քաղաքական

20 Հուլիսի 2019, 12:50
 Փաշինյանը տեղյակ է՝ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ. Ալումյան

Օրեր առաջ «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն այս առնչությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ եթե դա հիպերբոլա է, ապա՝ չհաջողված: «Իսկ եթե պարոն Փաշինյանն, իրոք, կարծում է, որ Մարտի 1-ին տանկեր են մտել Երևան և ինչ-որ մարդկանց թրթուրների տակ ճզմել, ապա պարոն Փաշինյանը երևի տանկ տեսած չկա, բայց տեղյակ է երևի, որ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել այդ իրադարձությունների ժամանակ»,- շեշտեց նա:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica