close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելը ապագայում կայացվող ակտը կդարձնի ավելի հեղինակավոր. Ալումյան

Իրավունք

20 Հուլիսի 2019, 12:13
 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելը ապագայում կայացվող ակտը կդարձնի ավելի հեղինակավոր. Ալումյան

Հունիսի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան, որ Քոչարյանի կալանավորումը փոխարինվի գրավով, սակայն անցել է 24 օր, և միջնորդությունը դեռ չի քննվել. այսօր լրագրողներին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ շեշտելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի երկրորդ մասով ասվում է, որ միջնորդությունները պետք է քննվեն անմիջապես ներկայացվելուց հետո:

Ըստ Ալումյանի՝ դատական համակարգի շուրջ և ներսում տեղի ունեցող ամեն ինչ պայմանավորված է այս մեկ գործով: «Բայց այդպես չպետք է լինի, մի գործից չպետք է կախված լինեն այն որոշումները, որոնք կայացվում են դատական համակարգի վերաբերյալ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի՝ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելուն, Հայկ Ալումյանն ասաց, որ խնդիրը դրված է այս դեպքում այնպես, որ Եվրոպական դատարանը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պիտի կիրառվեն տվյալ գործով: «Եվրոպական դատարանի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, այն պարտադիր չի լինելու ՍԴ-ի համար, բայց շատ հեղինակավոր կարծիք է լինելու: Վենետիկի հանձնաժողովին դիմելու նպատակը ևս խորհրդատվական կարծիք ստանալն է: Եվ ես գտնում եմ, որ դա ճիշտ լուծում էր, քանի որ միտումնավոր հեղինակազրկվում է դատական համակարգը, ուստի ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելը ապագայում կայացվող ակտը կդարձնի ավելի հեղինակավոր,  գոնե՝ մեր հանրության մոտ»,- ընդգծեց Ալումյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica