close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել. «Փաստ»

Հասարակություն

20 Հուլիսի 2019, 10:51
 Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել. «Փաստ»

Տևական ժամանակ է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ կապված ոչ մի նոր զարգացում ու տեղաշարժ չկա. Իշխանու­թյունների այն հայտարարությունները, որ այնտեղ տարիներ ի վեր տեղի են ունեցել զանգվածային չարաշահումներ ու յուրա­ցումներ, թվում է, մղվել են երրորդական պլան: Սակայն ոչ պակաս ծանր է աշխատող­ների վիճակը:

«Փաստ» թերթի տեղեկություն­ներով՝ ճանապարհի շինաշխատանքներ իրականացրած ՍՊԸ-ների աշխատակիցնե­րը չեն ստացել իրենց մոտ 7-8 ամսվա աշ­խատավարձը և բողոքի հերթական ցույցին են նախապատրաստվում: Նրանք հատկա­պես անհանգստացած են, որ իշխանություն­ները հարցին նայում են մատների արանքից և ամեն բան բարդում երբեմնի պատասխա­նատուների վրա՝ մոռանալով, որ մոտ 1,5 տարի է՝ իշխանության են եկել, այնինչ ոչ մի­այն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չեն արվել, այլև լուծումները, կարծես, չեն էլ երև­ում:

Ի դեպ՝ «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքներն, աշխատակիցների փոխանց­մամբ, ընթանում են բավականին դանդաղ և նախատեսված ժամկետներում մայրուղին միանշանակ չի հանձնվի շահագործման:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica