close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը հրապարակել է իբր խոցված իրանական ԱԹՍ-ի նկարահանած կադրերը

Տարածաշրջան

20 Հուլիսի 2019, 10:16
 Իրանը հրապարակել է իբր խոցված իրանական ԱԹՍ-ի նկարահանած  կադրերը

Իրանի Իսլ. հեղափոխության պահակազորի հանրության հետ կապերի վարչությունը հրապարակել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից խոցված իրանական ԱԹՍ-ի նկարահանած կադրերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հրապարակած կադրերում պարզորոշ երեւում են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ «USS Boxer» ռազմանավի եւ դրան ընկերակցող 5 այլ նավերի մուտքը Հորմուզի նեղուց եւ նավարկության ընթացքը: Իսկ կադրում նշված ժամը ցույց է տալիս, որ ԱԹՍ-ն դեռեւս շարունակել է նկարահանումներն այն ժամանակ, երբ Նախագահ Թրամփը հայտարարել է դրա խոցման մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հուլիսի 18-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Boxer» ռազմանավը Հորմուզի նեղուցում խոցել է իրանական ԱԹՍ, որը գտնվել է նավից 900 մետր հեռու եւ ուշադրություն չի դարձրել նավի զգուշացումներին:

Ավելի ուշ` Իրանի հերքող տեսանյութի հրապարակումից հետո, Թրամփը հայտարարել է, թե վստահ է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են իրանական դրոնը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica