Զարիֆը Վենեսուելայում է
Տարածաշրջան

Իրանի ԱԳ Նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Նյու Յորքից Վենեսուելա է մեկնել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Վենեսուելայում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Չմիավորված երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովին և հանդես կգա ելույթով:
Խորհրդաժողովի շրջանակում Զարիֆը կանցկացնի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Վենեսուելայից Զարիֆը կմեկնի Նիկարագուա եւ Բոլիվիա: