close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը

Արցախ

19 Հուլիսի 2019, 22:29
 Կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը

Այսօր՝ հուլիսի 19-ին, տեղի է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության Ամերիկայի արևելյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների աջակցությամբ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 հիմնական դպրոցում հուլիսի 8-ից մեկնարկած երկշաբաթյա պատանեկան ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ճամբարի ընդհանուր պատասխանատու Մայքլ Գոլոգոսյանը:

Նա կարևորել և անհրաժեշտություն է համարել պատանիների շրջանում նմանատիպ միջոցառումների անցկացումը և վստահություն հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:«Մեզ համար մեծ հպարտություն է հայրենիքում գտնվելը և նմանատիպ ճամբար կազմակերպելը: Շատ ուրախ ենք, որ կարողացել ենք այս 2 շաբաթվա ընթացքում հետաքրքիր ու բովանդակալից դարձնել արցախցի պատանիների ամառային հանգիստը»,-մասնավորապես ասել է նա:

Արարողությանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Ամերիկայից Արցախ ժամանած հայ երիտասարդներին՝ արցախցի պատանիների հանգիստը բովանդակալից ու անմոռաց դարձնելու համար:

«Շատ լավ է, որ մենք կարողանում ենք այսպիսի առիթներ ստեղծել իրար հետ շփվելու, ճանաչելու և հարազատանալու համար:Վստահ եմ, որ ճամբարում ստացած առույգ ու խրոխտ տրամադրությամբ կշարունակեք ձեր ուսումը դպրոցում, որովհետև գիտելիք ստանալով միայն կկարողանաք հասնել ձեր բոլոր նպատակներին:Դուք եք Արցախի ապագան և դուք եք տնօրինելու նրա ճակատագիրը»,-մասնավորապես ասել է Ն.Աղաբալյանը:

ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ իր ելույթում մասնավորապես նշել է, որ նմանատիպ ճամբարները պատանիներին ոգևորում և նոր լիցք են հաղորդում, որպեսզի նրանք իրենց ունեցած ներուժը կենտրոնացնեն հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում:Նա նաև վստահություն է հայտնել, որ նոր սերնդի կերտած ապագայի հիմքը լինելու է ազգային ոգին, ընտանիքն ու գաղափարախոսությունը:

Միջոցառմանը ներկա ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանն էլ մասնավորապես ասել է, որ հայրենասիրական մղումներով Ամերիկայից Արցախ ժամանած երիտասարդները եկել են ոչ միայն ուժ հաղորդելու, այլ նաև ստանալու՝ հեռավոր երկրներում հայ մնալու և դրանով հպարտանալու համար:Նա նաև վստահություն է հայտնել, որ այսօրվա սերունդը կառուցելու է իր նախնիների երազած երկիրը:

Փակման արարողությանը ճամբարականները հնչեցրել են իրենց խմբերի կարգախոսները և հանդես եկել ազգային, հայրենասիրական երգերով:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica