close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 20:54
 Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

 Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա-Լեոնեյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մարոկկոյում Ուկրաինայի դեսպանները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն հաղորդել էր, որ նախագահն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «գերազանցել են իրենց ժամկետը»:

 Պյոտր Լիտվինը Հայաստանում Ուկրաինայի դեսպան էր նշանակվել 2018թ. հունիսի 19-ին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով:
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica