close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ

Իրավունք

19 Հուլիսի 2019, 19:50
 Չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում դատական համակարգի անկախության, դատավորների կողմից «տեր փնտրելու» հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Լրագրողները հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ մայսիսի 20–ի հայտնի հայտարարությունից հետո նա միակ դատավորն է եղել, որ ասել է պատրաստ է հրաժարական տալ, ապա հետաքրքրվեցին, թե այդ ժամանակ ունե՞ր հեռահար նպատակներ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։

«Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ Դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի՝ ինձ քվե կտա՞ն, թե՝ ոչ: Ես շատ հպարտ եմ, որ իմ կոլագենրը ինձ վստահել են այս բարձր պաշտոնը ստանձնելու համար»,- պատասխանեց Վարդազարյանը:

Նա անդրադարձավ նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի խուզարկությանը:

«Փաստաթղթերի, քաղաքացիական և քրեական գործերի առգրավում հիշում եմ, բայց պրակտիկայում չեմ հիշում, որ համակարգիչ առգրավի»,–ասաց նա։

Հարցին՝ դատավորի աշխատասենյակը խուզարկելուց առաջ ՀՔԾ-ն ԲԴԽ-ի ուղղված իրազեկման մեջ ի՞նչ էր նշել, Վարդազարյանը պատասխանեց, որ մի քաղաքացիական գործով «Դատական օրենսգրքի» 52 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ պետք է կատարվեն: Հիշեցնենք, որ այսօր դատավոր Գրիգորյանին հրավիրել էին ԲԴԽ՝ նրա աշխատասենյակում կատարված խուզարկության հարցով։

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica