close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարգսյանն իր «ֆեյքի»` Փաշինյանի միջոցով օլիգարխներին պատասխանատվության է կանչում. Փոստանջյան

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 19:19
 Սարգսյանն իր «ֆեյքի»` Փաշինյանի միջոցով օլիգարխներին պատասխանատվության է կանչում. Փոստանջյան

Եկեք վեր կանգնենք հանգամանքից, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, նա դրած ֆեյք է, իրեն ինչ ասեն, դա էլ պետք է ուզի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ ու նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ընդգծելով` Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն իրենից ոչինչ չի ներկայացնում:

«Երբ իր հարցազրույցում ասում է, որ հեղափոխության տեսություն ունեն և այլն, դա առնվազն տարակուսելի է, որովհետև տասն օրվա մեջ հեղափոխություն տեղի ունենալ չի կարող: Ոչ գիտակից մարդկանց մոտ, գուցե, այդպիսի տպավորություն կարելի է թողնել, որ տասն օրում հեղափոխություն եղավ և այլն, բայց հեղափոխությունը երկարատև գործընթաց է: Հետևաբար`հեղափոխություն տեղի չի ունեցել: 10 օրով Նիկոլ Փաշինյանին գործուղել են Ազատության հրապարակ, 10 օր նա քայլել է: Նրան թույլ են տվել կոտրել Հանրային ռադիոյի դուռը, մտնել ռադիոտուն ու ապօրինություններ իրականացնել: Այդ ժամանակ զեկուցել են Սերժ Սարգսյանին, նա էլ ասել է` հանգիստ թողեք: Այս ամբողջ գործընթացը թույլատրված է եղել: «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունն այդ գործընթացի բանաձևումն էր»,- ասաց Փոստանջյանը:

Ըստ բանախոսի` այժմ տեսնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լիարժեք պաշտպանված է: Ավելին՝ նրանք` Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, 6 ամիս նույն առանձնատանը համատեղ բնակություն հաստատեցին: «Ցավալիորեն, կառավարական առանձնատները դրոնով նկարել հնարավոր չէ, որ իմանայինք` ինչպես են կողք կողքի բնակվել: Տեսնում ենք, որ Սարգսյանի մերձավորների նկատմամբ, ըստ էության, որևէ ոտնձգություն չկա, ու նրա մերձավոր շրջանակներից որևէ մեկն ազատությունից զրկված չէ: Այսինքն` այս ամենը կազմակերպված ու կեղծ գործընթաց էր: Իսկ այսպես նա` Սերժ Սարգսյանը, կարողացավ իր վրայից գցել ու ժամանակ շահել այն պարտավորությունների մասով, որ ստանձնել էր Արցախի հարցում,- մեկնաբանեց քաղաքական գործիչը:- Բացի այդ՝ տեսնում ենք, որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին ասում էր, թե՝ դուք օլիգարխ եք, դուք կրում եք թանկարժեք կոստյումներ, և այլն, ապա այժմ այդ օլիգարխները նրա կնոջ հիմնադրամին գումարներ են փոխանցում ու այլևս օլիգարխ չեն: Նրա չափանիշներով` նրանք այժմ սեփականատեր են դարձել, ինքն էլ  Սերժ Սարգսյանի օլիգարխներին, «որպես բուդկա», սեփականաշնորհել է»:

Բանախոսն ասաց նաև, որ բոլոր այդ օլիգարխները, որ «Սերժ Սարգսյանինն էին»,  ընտրություններ էին կեղծել, Մարտի 1 էին կազմակերպել, Սերժ Սարգսյանն անձնապես չէր կարող կանչել պատասխանատվության, նրանցից գումարներ վերցնել, հետևաբար՝ «ֆեյք» է բերել, որի միջոցով էլ տեղի են ունենում այս գործընթացները:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica