close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանք իմ բնակիչները չեն, իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել. Տավուշի մարզպետ

Հասարակություն

19 Հուլիսի 2019, 17:53
 Նրանք իմ բնակիչները չեն, իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել. Տավուշի մարզպետ

Երեկ մենք ընդամենը աշխատանքի 4 դիմում ենք ստացել, բայց եթե հիմա դուրս գաք, 40 բողոք կստանաք այդ հավաքված մարդկանցից.  լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով իր կողմից հնչած այն հայտարարությանը, որ Տավուշի մարզում թափուր աշխատատեղեր կան։

«Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, ունենք աշխատանք, դիմեք, թող ձեզ առաջարկեն, դուք հրաժարվեք։ Հարցրեք նրանց՝ մոտեցե՞լ եք, դիմում գրե՞լ եք, կասեն, որ՝ չէ, ես չեմ հավատում։ Մի քանի օր առաջ էլ էին ասում՝ չէ, չենք հավատում, երբ մենք ասում էինք, որ մինչև վերջ ենք կանգնելու, երբ որ ասում էինք, սա պետություն է, պետականություն է, չէին հավատում, չեն էլ հավատացել,  քանի որ ամեն օր տրորել են այդ պետականությունը և փորձում են շարունակել տրորել: Եվ նրանց հաստատ ոգևորում են որոշակի մարդիկ՝ տրորել այդ պետականությունը։ Այստեղ պայքարը անհատի և ազգայինի միջև է, պետականությունը ազգային շահի կազմակերպման բարձրագույն ձևն է, իսկ մենք տրորում ենք մեր ազգային շահը՝ հանուն սեփականմ մասնավոր ամբիցիաների կամ հիվանդությունների։ Անտառ կտրելը մարդասպանություն է, և այդ մարդկանց արդարացնելու ձև չկա։ Իմ բնակիչը 18 տարեկան զինվորն է, որ գնում է պայքարելու, իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել ժամանակին, և ինքը գնացել, ամեն ինչ արել է, որ իր տղայի դիակը բերի, իմ բնակիչն այն մարդն է, որ, պետականությունը հարգելով, մի բառ չի արտասանում, բայց իր տղան գտնվում է Ադրբեջանում, իրենք են իմ բնակիչները, իրենք են տավուշեցին, իսկ նրանք իմ բնակիչները չեն»,- նշեց նա` միաժամանակ տեղեկացնելով, որ երեկ ու այսօր ստացվել են առաջին դիմումները: Այս պահի դրությամբ ունեն 276 հաշվառված թափուր աշխատատեղ, որն առաջարկում են բնակիչներին և ևս մի քանի հարյուր աշխատատեղ  նաև զորամասերում: Մարզպետի պնդմամբ` հազարից ավելի քաղաքացիների կարող են աշխատանքով ապահովել, եթե քաղաքացիները ցանկանան աշխատել։

Ինչ վերաբերում է թափուր աշխատատեղերի միջին աշխատավարձին, մարզպետը պարզաբանեց, որ իրենց առաջարկները սկսվում են ամենացածրը՝ 105 հազար դրամից: «Դա մաքուր աշխատավարձն է, դրանք ամենապարզ աշխատանքներն են, դրա մեջ մտնում են զինվորական ծառայություն, ճանապարհաշինություն և այլն։ 120 հազար դրամից սկսվում է տեքստիլի ոլորտում աշխատանքը՝ օրական 8 հազարից 15 հազար, ճանապարհաշինության մեջ ունենք, 168 թափուր աշխատատեղ դպրոցներում ունենք»,- նշեց նա:

Հարցին` եթե մարդիկ իմացել են աշխատատեղերի մասին, ինչո՞ւ չեն դիմել, Չոբանյանն արձագանքեց, որ պատճառները տարբեր են, յուրաքանչյուր մարդու դեպքն առանձին է: «Առաջինը որակավորման խնդիրն է, երկրորդն՝ այն, որ տարիներ շարունակ, շատ աշխատատեղեր սահմանափակ են եղել այդ մարդկանց համար, այդ նույն դպրոցում ուսուցիչ աշխատելու համար տարիներ շարունակ աշխատել են կոռուպցիոն մեխանիզմներ, և մարդիկ հավատը կորցրել են առ այն, որ իրենք կարող են ուղղակի դիմել՝ աշխատելու, և առանց ոչ մի բանի իրենց ընդունեն աշխատանքի։ Երրորդն այն է, որ իրականում, հատուկ աշխատանք չի տարվել մարզի կտրվածքով՝ տնտեսվարողների հետ։ Ես, առաջին օրվանից  սկսած, մեր բոլոր ճանապարհաշինարարների հետ հանդիպել եմ և խնդրել, որ առավելագույնս լինի տեղական մասնակցություն, ես առաջարկել եմ՝ եթե պետք է վերապատրաստումներ իրականացնել, մենք կարող ենք դա անել։ Գործատուն ինքն ազատ է այդ ընտրության մեջ, ինքը կարող է որոշել՝ ում օգտագործել, շատ դեպքերում իրեն ավելի ձեռնտու է իր ճանաչած մասնագետը, որը թեկուզ Տավուշի մարզից չէ, գա, այստեղ ապրի և այստեղ մասնակցի, բայց մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր տնտեսվարող, որը բիզնես է անում և այստեղ գումար վաստակում, սոցիալական պատասխանատվության խնդիր ունի։ Եվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման մեջ կա, մեր ծրագրերի մեջ մենք տեսնում ենք տեղացիների առավելագույն մասնակցության ապահովում։ Դա հեշտ աշխատանք չէ, որովհետև եթե այդ մարդը այդ մասնագետն է, դեռ չի նշանակում, որ ինքը լավ մասնագետ է։ Միշտ պահանջվում է ժամանակ, որպեսզի նրան սովորեցնեն, վերապատրաստեն և բերեն ինչ-որ վիճակի»,- եզրափակեց Չոբանյանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica