close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 16:31
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը շարունակում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական հանդիպումների շարքը՝ քննարկելու  համար երկրի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։

Այսօր` հուլիսի 19-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի ունեցավ հանդիպում «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներ Արա Հակոբյանի, Աշոտ Ղազարյանի, Նորայր Աղայանի և Արա Գասպարյանի հետ:

Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արթուր Խաչատրյանը։

Քննարկվեց երկրի ներքաղաքական  իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, կարևորելով  դատա-իրավական համակարգում  բարեփոխումների անհրաժեշտությունը, միաժամանակ  իրենց մտահոգությունները հայտեցին դատական համակարգի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ: Երկրի  ներքին ու արտաքին` առկա մարտահրավերների համատեքստում կարևորվեց համագործակցության հնարավորությունն ու անհրաժեշտությունը: Ձեռք բերվեց քաղաքական համագործակցությունն ու խորհրդակցությունները շարունակելու և արդյունավորելու պայմանավորվածություն:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica