close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը, որպես բուդկա, սեփականաշնորհել է դատախազին, ԿԸՀ նախագահին ու ոստիկանապետին. Փոստանջյան

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 15:50
 Փաշինյանը, որպես բուդկա, սեփականաշնորհել է դատախազին, ԿԸՀ նախագահին ու ոստիկանապետին. Փոստանջյան

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, իր իսկ բնորոշմամբ (ասել է Սահմանադրական դատարանի մասով` հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ), «որպես բուդկա» սեփականաշնորհել է դատախազությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու դրա նախագահ Տիգրան Մուկուչյանին, ոստիկանությունը` ի դեմս Հունան Պողոսյանի ու Վալերիյ Օսպիյանի: Սա քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքն է:

«Նիկոլ Փաշինյանը մի տարի առաջ չէր ասում, թե ՍԴ-ն սեփականաշնորհված բուդկա է, իսկ հիմա այս կառույցը չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներն ու դարձել է բուդկա»,- նշեց նա:

Դառնալով վերոնշյալ հարցազրույցի մեկ այլ հատվածի, որում լրատվամիջոցի խմբագիր-հարցազրուցավարը, Փաշինյանին հարց ուղղելով, պնդում է, թե նա 3.5 տարի բանտում է անցկացրել, Փոստանջյանը նշեց` Փաշինյանը բանտում ոչ թե 3.5, այլ 1 տարի 9 ամիս է եղել, որից մի մասը` «Կոշ» ՔԿՀ–ում:

«Ասում են, թե նա այնտեղ «գործ տվողի» վարքագիծ է դրսևորել: Հետո նրան հովանավորող Սերժ Սարգսյանը նրան տեղափոխել է «Արթիկ» ՔԿՀ, որտեղ ապահովվել են այնպիսի պայմաններ, որ նա շփում չունենա մյուս դատապարտյալների հետ: Այնուհետև հատուկ գործարքով դուրս է եկել ՔԿՀ–ից։ Ընդ որում` համաներումը կարող էր լինել 3.5 տարի պատիժը կրելուց հետո,- ասաց Փոստանջյանը` հավելելով` քանի դեռ չի փոխվել երկրի քաղաքական կառուցվածքը, դժվար թե հնարավոր լինի փոխել դատական համակարգը:

Քաղաքական գործչի համար ակնհայտ է մի բան` Սահմանադրության փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ «Մինչև դատական կառուցվածքի փոփոխությունը պետք է փոխվեր  պետության քաղաքական կառուցվածքը։ Նա օգտվեց Սերժ Սարգսյանի «կայուն մեծամասնություն» ձևակերպումից, ձևավորեց ցանկալի խորհրդարան,  ռեյտինգային ընտրակարգը, «Կուսակցությունների մասին» օրենքը, Ընտրական օրենսգիրքը մնացին նույնը»:

Փոստանջյանը համոզված է` եթե պետության քաղաքական կառուցվածքը չես  ցանկանում բարեփոխել, դատական կառուցվածքն ինչ էլ անես, չի բարեփոխվելու։ Նա վստահ է, որ վարչապետ Փաշինյանի`ՍԴ-ում փոփոխություն կատարելու ձգտումը բխում է քաղաքական նպատակահարմարությունից: Ավելին` նա ցանկանում է իրեն ոչ հնազանդ դատավորներին փոխել։

«Այդ հարցազրույցի ժամանակ գլուխգործոց հայտարարություն արեց, ասաց, թե` ինչո՞ւ ՍԴ դատավորներն անընդհատ չփոխվեն, որ ժողովուրդն իմանա` նրանք ինչ գործունեություն են ծավալում: Բայց ՍԴ դատավորներն իրենց գործունեությունը ծավալում են գրավոր ընթացակարգով, այսինքն՝ Փաշինյանը  չի տարբերում` ինչ է իրենից ներկայացնում ՍԴ–ն: Ամբողջ Եվրոպական դատարանը հիմնականում իր գործունեությունը ծավալում է գրավոր ընթացակարգով: Մի դեպքում նա համաձայն է, որ մյուս դատավորները` առաջին ատյանում, վերաքննիչում, Վճռաբեկում, պաշտոնավարեն մինչև թոշակի գնալը, իսկ տվյալ դեպքում ասում է` պետք է փոխենք։ Չիմանալով, թե այդ ինստիտուտն իրենից ինչ է ներկայացնում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` ուզում է բարեփոխում իրականացնել»,- ասաց Փոստանջյանը:

Նա շեշտեց` հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից գործարքի մասին խոսելուց ու ՍԴ-ն` որպես «սեփականաշնորհված բուդկա» ներկայացնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացներ: Մանրամասնում է` եթե Սերժ Սարգսյանի կողմից պետական դավաճանություն է եղել, ապա ո՞ւր է հանցագործության մասին հաղորդումը: «Միայն հատվածական մոտեցում ենք տեսնում, որը կապված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագրերի ու ցանկությունների հետ»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica