close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը ոչ թե մերժվել, այլ մերսվել է. Զարուհի Փոստանջյան

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 13:57
 Սերժ Սարգսյանը ոչ թե մերժվել, այլ մերսվել է. Զարուհի Փոստանջյան

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ֆեյքն է, շատ լավ բաժանել են դերերն ու լավ խաղում են. Սերժ Սարգսյանի իշխանությունն  այդպես էլ պահպանվել է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը:

Yerkir.am-ի հարցին` եթե այդպիսի ներքին պայմանավորածություն կա, ու Փաշինյանը Սարգսյանի «ֆեյքն» է, ապա ո՞րն է լինելու հաջորդ «արարը», նա պատասխանեց` եկեք սպասենք, որովհետև կանխագուշակելը դժվար է: «Թեև մեկ բան հստակ է, որ Սերժ Սարգսյանը  ոչ թե մերժվել է, այլ մերսվել է, և այսօր այդ մերսումները վայելում է Բադեն-Բադենում: Հանգիստ կարողանում է գնալ, որտեղ ցանկանում է, ինչ ձևաչափով ցանկանում է, ընդհուպ` մասնավոր ինքնաթիռով, ու չգիտենք` այդ գումարները որտեղից նրան»,- հավելեց Փոստանջյանը:

Շարունակելով մեր հարցի պատասխանը` նա ընդգծեց, որ գործող իշխանության պատվերով կատարված հարցումներից երբ զգում են, որ խաբեության չափաբաժինը պակասել է, մի դրվագ գցում են շրջանառության մեջ: «Մի դեպքում մեկին թույլ են տալիս հանգիստ սահման հատել, գնալ ու անել այն, ինչ ուզում է, մյուսին դա թույլ չեն տալիս: Մի դեպքում գրավը հարգվում է, օրինակ`, Սերժ Սարգսյանի պահակախմբի ղեկավար Վաչագան Ղազարյանի դեպքում, մյուս դեպքում նախագահներն են միջնոդրում, բայց դա չեն հարգում: Այդ խտրական մոտեցումը մենք տեսնում ենք»,- նշեց Փոստանջյանը:

Քաղաքական գործիչը շեշտեց նաև` թող որևէ մեկը չկարծի, թե պաշտպանում է նախորդ իշխանություններին, ինքն իրավունքն է պաշտպանում ու օրենքը:

«Կապ չունի` ով է ապօրինի կալանավորը` Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը կամ այլ անձինք: Ես նրանց իրավունքներն էլ եմ ներկայացրել ԵԽԽՎ-ում, այդ ժամանակ էլ էի հալածվում իշխանությունների կողմից: Հիմա ուրիշ մարդիկ են նրանց կարգավիճակում` ապօրինի կալանավորված, ու նրանց նկատմամբ էլ են տեղի ունենում ապօրինություններ: Բայց չեմ կարող ասել` եթե նրանք նախկինում եղել են ապօրինությունների հեղինակ, ապա այս պահին, ոչինչ, օգտվենք առիթից ու, ինչ է եղել որ, թող նրանց նկատմամբ էլ ապօրինություն տեղի ունենա»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica