Հայտնի է Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավում ծխի հայտնվելու պատճառը
Հասարակություն

Nordwind–ի օդանավում, որն ուղևորվում էր Երևան, ծուխ էր առաջացրել օդափոխման համակարգ ներթափանցած յուղային գոլորշին: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Մասնագետները պարզել են, որ հրդեհի հետքեր օդանավում չեն հայտնաբերվել: Օդանավը վնասված չէ: Ուղևորների կյանքին վտանգ, ըստ բժիշկների, չի սպառնացել:
Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737-800W ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել էր թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառով: Թռիչքն սկսվել էր ժամը 0:57-ին, սակայն, մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար, ծուխ էր նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել էր իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում կայացրել: Օդանավում եղել էր 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամը: Տարհանման ժամանակ 8 մարդ տուժել էր: