Զելենսկին առաջարկում է լրագրող Վիշինսկիին փոխանակել Ղրիմում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Սենցովի հետ
Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխանակել РИА Новости Украина պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկիին ՌԴ-ում դատապարտված Օլեգ Սենցովի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` այդ փոխանակումը պետք է դառնա բարի կամքի առաջին քայլը:
Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը ՌԴ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
Լրագրող Կիրիլ Վիշինսկին Ուկրաինայում մեղադրվում է Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում: