close
Եղանակը Երևանում
7 Ապրիլի 2020
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը. 8 տուժած

Հասարակություն

19 Հուլիսի 2019, 09:44
 Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը. 8 տուժած

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737-800W ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ին` ՌԴ ԱԻՆ-ին հղումով:

Թռիչքն սկսվել է ժամը 0:57-ին, սակայն, մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար, ծուխ է նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում կայացրել: Նշվում է, որ հրդեհ չի առաջացել:

Օդանավում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Տարհանման ժամանակ 8 մարդ  տուժել է:

Հաղորդվում է նաև, որ ուղևորներին Երևան են ուղարկել պահուստային օդանավով, 28 մարդ, ներառյալ` երկու տուժած, հրաժարվել են թռչել դրանով:

«Շերեմետևո»-ն աշխատում է սովորական ռեժիմով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica