close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունները պետք է հասկանան` պատրա՞ստ են իրենք իրենց հավատարիմ լինել. Հայրիկյան

Քաղաքական

18 Հուլիսի 2019, 18:30
 Իշխանությունները պետք է հասկանան` պատրա՞ստ են իրենք իրենց հավատարիմ լինել. Հայրիկյան

Yerkir.am-ը քաղաքական գործիչ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին խնդրեց մեկնաբանել` ներկայիս իշխանություններն արդյո՞ք քաղաքական կամք ունենք  սահմանադրական փոփոխությունների գնալու:

Նշենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն այն համոզման  էր, որ Սահմանադրությունը գրվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի «հագով»: Իսկ երեկ արդեն վարչապետ Փաշինյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, ասել էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն»:

«Սահմանադրությունը փոխելու համար, քաղաքական կամքից ավելի, կարևոր է սեփական խոսքին հավատարիմ մնալը, բայց, ցավոք, այդ շռայլությունը նրանց տրված չէ: Ես որևէ մեկի դեպքում, առավել ևս՝ Հայաստանում պատասխանատու դիրքերը զբաղեցնող մարդու, չէի ուրախանա: Նա հայտարարում է մեկ բան, հետագայում անում հակառակը: Քաղաքական կամքը, առանց իրավիճակի անաչառ գնահատման, զրո է: Հետևաբար՝ նախ պետք է հասկանալ՝ նրանք պատրա՞ստ են իրենց իսկ հավատարիմ լինել ու խոստովանել`  այս Սահմանադրությունը «կարված է» մերժված իշխանության համար:   Եթե դու դա հայտարարել ես, բայց անմիջապես հետո հայտարարում ես, թե փաստարկ չկա Սահմանադրությունը փոխելու, սա արդեն իրավագիտությունից ու քաղաքագիտությունից դուրս է, սա առողջապահական խնդիր է, ինչը ցավով եմ ասում: Եթե մարդն ասում էր, որ գործող Սահմանադրությունը «կարված է» նախկինների հատուկ պատվերով, իսկ իշխանության գալուց հետո ասում է՝ ոչինչ, այս Սահմանադրությամբ կաշխատենք, հետևաբար՝ կա՛մ այն փուլում էր հոգեբույժի կարոտ, լավագույն դեպքում՝ հոգեբանի, կա՛մ` հիմա: Հիմա մի անգա՞մ էլ պետք է խոսքը փոխի, քանի՞ անգամ կարելի փոխել խոսքը»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը նկատել է` մեր ներքաղաքական դաշտում  պակասում է սխալվելու դեպքում դրա մասին բարձրաձայնելու պրակտիկան: Հռետորական հարց է տալիս` երբևէ լսե՞լ եք, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կանգնի ու ասի՝  մենք այնքան էլ փորձառու չենք ու ինչ-ինչ քայլերի համար ներողություն ենք խնդրում:

«Աշխարհում ընդունված կարգ է` քաղաքական գործիչները տարվա մեջ մի քանի անգամ ասում են ՝ գիտեք, մի քանի ամիս առաջ ես այս կարծիքն ունեի, բայց, կարծես, այդքան էլ ճիշտ չէի, ներողություն եմ խնդրում այժմ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ասաց՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ, թեև մինչև հիմա չգիտեմ` որ հարցում էր նա սխալ, Նիկոլը` ճիշտ: Հիմա պետք է կանգնել ու ասել` անցյալ տարի,  երկու անգամ մերժելով Պարույր Հայրիկյանի ներկայացրած նախագիծը, սխալ ենք»,- նշեց նա` ընդգծելով` Սահմանադրության փոփոխությունը հրատապ խնդիր է, այն քաղաքացուն երկրի տերը դարձնելու միակ ճանապարհն է:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica