close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծերացնող» FaceApp հավելվածը վտանգավոր է

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 18:11
 «Ծերացնող» FaceApp հավելվածը վտանգավոր է

Վերջին օրերին «Ֆեյսբուք»-ում լայն տարածում էր ստացել FaceApp հավելվածը, իսկ այժմ այն կիրառած օգտատերերի համար մտահոգիչ տեղեկություններ կան: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ եւ պաշտոնյաներ երկրների անվտանգությանը եւ մարդկանց անձնական տվյալների գաղտնիությանը սպառնացող հարցեր են բարձրացնում:

Նեյրոնային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիաները թույլ են տալիս հավելվածի միջոցով անվճար խմբագրել ցանկացած նկար՝ փոխելով կադրում հայտնված մարդու սանրվածքը, սեռը, տարիքը, ավելացնել դիմահարդարում կամ դաջվածք:

Տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի օգտատերեր, հանրային դեմքեր օգտվել են հիմնականում տարիքը մոտ 50 տարով մեծացնելու գործառույթից: Մտավախության կա, որ, նկարներից բացի, հավելվածը հասանելիություն է ունեցել այլ անձնական տվյալների, որոնք կարող են հետագայում օգտագործվել առանց օգտատերերի համաձայնության:

Ամերիկյան Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը նամակ է գրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին եւ Առեւտրի դաշնային հանձնաժողովին՝ նշելով, որ ռուսական հավելվածը կարող է սպառնալ գերտերության ազգային անվտանգությանը, հատկապես, եթե հավաքված բոլոր տվյալները հասանելի դառնան ռուսական հատուկ ծառայություններին:

Ընկերությունից հերքում են, որ վաճառում կամ կիսվում են օգտատերերի տվյալներով որեւէ երրորդ կողմի հետ: Ներբեռնված նկարների մեծ մասը, ընկերության պնդմամբ՝ 48 ժամից ջնջվում են սերվերից, իսկ իրենք չունեն մուտք այնպիսի տվյալների, որոնք կարող են օգտագործվել անձի նույնականացման համար:

Անահիտ Իվանյան, «Երկիր Մեդիա»

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica