close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց իրավական հիմքերի` մարդկանց ձերբակալում են` մեկ ոստիկանի ցուցմունքով. փաստաբանը` իջևանցիներին ձերբակալելու մասին

Իրավունք

18 Հուլիսի 2019, 17:36
 Առանց իրավական հիմքերի` մարդկանց ձերբակալում են` մեկ ոստիկանի ցուցմունքով. փաստաբանը` իջևանցիներին ձերբակալելու մասին

Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների ու անկարգությունների հետևանքով շարունակվում են ձերբակալությունները:

Դեպքի առթիվ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արա Ղարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի` ինքը գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում, և «առանց իրավական հիմքերի` մարդկանց ձերբակալում են` մեկ ոստիկանի ցուցմունքով.  ձերբակալման որևէ հիմք չկա»։

«Ես երեք հոգու պաշտպանություն եմ իրականացրել, արդեն դուրս ենք եկե: Որպես կասկածյալ` ձերբակալվել է Վահրամ Սիմոնյանը, իսկ մյուս պաշտպանյալս ու նրա որդին ազատ են արձակվել՝ ստորագրությամբ», - մանրամասնեց նա:

Փաստաբանի պնդմամբ`որևէ հիմք ցույց չեն տալիս, թեև քննիչը հայտնեց, որ ոստիկանի ցուցմունք կա, որ նրանք խուլիգանություն են կատարել, բայց իրենք այդպես էլ այդ ցուցմունքը չեն տեսել:

Ինչ վերաբերում է փաստաբանի պաշտպանյալին, ապա նա նշեց, որ նա ընդհանրապես կապ չի ունեցել հավաքի հետ։

«Նրանք Իջևանի գյուղերից են, եկել են Իջևան` առևտուր անելու, ընկել են խցանման մեջ, այսինքն՝ իրավապահ մարմինների համար կապ չունի՝ դու խուլիգանություն ես արել, բռնություն ես գործադրել, հավաքի մասնակից ես, թե` ոչ։  Տեսանյութով` այնտեղ կանգնած ես եղել, ուրեմն մասնակից ես: Բոլորին էդ հիմքով տարել են, նույնիսկ հաշմանդամություն ունեցող անձի են բերման ենթարկել»,-  հայտնեց փաստաբանը` միաժամանակ ընդգծելով, որ իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել։

«Վեթինգը պետք է սկսել իրավապահ մարմիններից, երբ  որևէ ապացույց չկա, որ մարդը բռնություն է գործադրել կամ խուլիգանություն է կատարել, միայն մի ոստիկանի ցուցմունքով այդ մարդուն ձերբակալում են», - նշեց նա:

Փաստաբանը նաև դատապարտեց ոստիկաններին  բռնության ենթարկվելու փաստը:

«Այստեղ պետք է նաև իրավական գնահատական տրվի թե՛ ոստիկանների, թե՛ հավաքի մասնակիցների գործողություններին, որովհետև տարիներ շարունակ ոստիկանները տուժող են համարվել, իսկ հավաքի մասնակիցները հայտնվել են մեղադրյալի աթոռին», -  բացատրեց Ղարագյոզյանը` հնչեցնելով նաև հարց` ինչո՞ մինչ այս պահը իրավապահ մարմինները հայտարարություն չեն տարածում, որ պետք է նաև գնահատական տրվի  ոստիկանների գործողություններին։

«Պետք է օբյեկտիվ քննություն լինի, բոլորի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Իջևանում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով 12 ոստիկան ու 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ: Բախումների արդյունքում ձերբակալվել է 13 անձ։

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica