close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր այդ լուծումը վերջնական կտրվի, և իջևանցիները կվերադառնան բնականոն կյանքին. Վանեցյան

Քաղաքական

18 Հուլիսի 2019, 17:25
 Այսօր այդ  լուծումը վերջնական կտրվի, և իջևանցիները կվերադառնան բնականոն կյանքին. Վանեցյան

Անընդունելի է ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին. ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ստեղծված իրավիճակն, իրոք, մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է»,- նշեց նա:

ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության: «Որոշելու ենք մեր հետագա անելիքները: Կարծում եմ, որ այսօր այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին: Մենք ասելով՝ իջևանցիները»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica