close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պապիկյանի հավաստմամբ` իջևանցիները մերժում են «արքայական» աշխատավարձը

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 15:23
 Պապիկյանի հավաստմամբ` իջևանցիները մերժում են «արքայական» աշխատավարձը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությունից հետո այլ բան չի մնում, քան քահ-քահ ծիծաղել:

Կառավարության այսօրվա նիստում նախարար Պապիկյանը,  անդրադառնալով երեկ Իջևանում տեղի ունեցած դեպքերին, ասել է, թե մարզպետն իջևանցիներին այլընտրանքային աշխատանք է առաջարկել, բայց նրանք հրաժարվել են, քանի որ, փայտի գներից լավատեղյակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ,  առաջարկվող վարձատրությունը` օրական առավելագույնը 15 հազար դրամ, 1 խմ վառելափայտի գինն է: 

««Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել: Առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն»,- ասել է նախարարը:

Yerkir.am-ը կապ հաստատեց «Արարատ ճանշին» ընկերության հետ` պարզելու` արդյո՞ք ընկերությունում 200 թափուր աշխատատեղ ունեն: Մեզ հետ խոսեց ընկերության հաշվապահ Վարդանը: Նա հաստատեց, որ իրենց ընկերությունը, այո, նախարարի նշած չափի օրավարձ տալիս է իր աշխատակիցներին, բայց հրաժարվեց պատասխանել, թե այս պահին քանի՞ թափուր աշխատատեղ ունեն:

«Տնօրենը հանդիպման է, ես հիմա նրան զանգել չեմ կարող: Երեկոյան, երբ կավարտի աշխատանքը, կներկայացնեմ հարցը, ու կապ կհաստատենք ձեզ հետ»,- պատասխանեց հաշվապահ Վարդանը:

Նշված չափի օրավարձով աշխատանք գուցե ունեն ընկերությունում, դա գրավոր հարցումից հետո կարող ենք պարզել, բայց խիստ կասկածում եմ, որ ճանապարհաշինարարությունում աշխատող բանվորը օրական թեկուզ 8000 դրամ աշխատավարձ ստանա:

Անկախ «Արարատ ճանշին» ընկերության տնօրենի պատասխանից`վստահ կարող եմ նշել, որ մարզերում մարդիկ անգամ 30 հազար դրամ աշխատավարձով են աշխատում: Իսկ մայրաքաղաքի միջին դասի բնակիչների չնչին տոկոսն է օրական 8000 դրամ վարձրատրություն ստանում: Դա կարող եմ փաստել սեփական օրինակով: Նախարար Պապիկյանը կա'մ ինչ-որ բան շփոթել է (իշխանությունների գործելաոճին բնորոշ է թվեր խառնելը), կա՛մ ամպագոռգոռ հայտարարություն է անում, որը վաղ թե ուշ հերքելու է: Բացի այդ` Իջևանի ու հարակից բնակավայրերի հատվածում կատարվող ճանապարահաշինարարական աշխատանքներն այդ ի՞նչ ծավալի են, որ ընկերությունը պատրաստ է 200 մարդու աշխատանքի վերցնել: Եթե խոսքն, ընդհանուր առմամբ, աշխատանքի ընդունելու մասին է` Տավուշի մարզից դուրս, ապա եթե անգամ այդ մարդիկ մերժել են առաջարկը, ապա դա տրամաբանական է` թե տնից-տեղից կտրվելու են, արտագնա աշխատանքի կմեկնեն: Թե իրականում ի՞նչ է նկատի ունեցել հարգարժան պարոն նախարարը, չգիտեմ, բայց այն, որ օրական 15 հազար դրամ վարձատրությունով «արքայական» աշխատանքի մասին շատերս ենք երազում, փաստ է:

Վրույր Սևակ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica