close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապօրինի պահանջ, որը նման է իջևանցիների երեկվա պահանջին. ըստ նախարարի` քաղցրաշենցիների` ոռոգման ջրի պահանջն ապօրինի է

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 14:59
 Ապօրինի պահանջ, որը նման է իջևանցիների երեկվա պահանջին. ըստ նախարարի` քաղցրաշենցիների` ոռոգման ջրի պահանջն ապօրինի է

Հաճախ դեպքեր են լինում, երբ ջուր համայնքում կա, այսինքն` ջրօգտագործողների միությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը. կառավարության այսօրվա նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպիսին է վիճակը ջրի ոլորտում, արդյո՞ք կարողանում են  ոռոգման ջուր մատակարարել գյուղացիներին:

Նախարարը վկայակոչեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների` մի քանի օր առաջվա բողոքի ակցիան: «Ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել: Այսինքն` ապօրինի պահանջ, որը նման է երեկվա պահանջին (նկատի ունի Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիան-խմբ): Իհարկե, երբեմն կարող են դրա տակ լինել օբյեկտիվ խնդիրներ, երբ, օրինակ, գյուղացին խնդիր ունի ջուր տրամադրող ընկերության որևէ աշխատակցի հետ: Բայց մենք պատրաստ ենք լսել այդ խնդիրները, վեր հանել պրոբլեմները: Դա բխում է մեր շահերից»,- նշեց նա:

Փաշինյանն արձագանքեց` ներկայացնելով իր դիտարկումը. «Մենք պետք է ճիշտ ներկայացնենք  վիճակը: Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում նրանց ձրի ջուր տալ, այլ այն է, որ եթե 1-2 տարի ձրի ջուր տանք, երրորդ տարում ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում ու ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա նման բաների, չարաշահումների պատճառով»:

Փաշինյանը նաև հարց ուղղեց պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին`  ի՞նչ է պարզվել ՋՕԸ-ներում ուսումնասիրությունների արդյունքում: Քյարամյանը պատասխանեց, որ այս պահին ուսումնասիրությունները դեռ շարունակվում են «Շենիկ» ՋՕԸ-ում, որպեսզի Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենան: «Բայց արդեն շուրջ 3,6 մլրդ դրամի չարաշահումներ ենք հայտնաբերել մեր ուսումնասիրությունների արդյունքում,  քրգործեր են հարուցվել»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 16-ին Քաղցրաշենի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի առաջ: Նրանք պնդում էին, որ իրենց այգիները չորանում են, քանի որ կա ոռոգման ջրի լուրջ խնդիր:  

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica