close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հաստատեց տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու հարցը

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 13:23
 Կառավարությունը հաստատեց տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու հարցը

Կառավարությունը սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները:

Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։

Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։

Նշենք, որ այս նախագծով սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի կողմից վերահսկողական և մյուս լիազորություններն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով օգտագործվող ավտոմեքենաների առավելագույն թիվը:

Սահմանաքանակները սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը և տեսչական մարմինների արդյունավետ գործունեության (ստուգումներ, վարույթներ, իրազեկման և կանխարգելիչ այլ աշխատանքներ) համար անհրաժեշտ նվազագույն քանակները՝ հաշվի առնելով նաև տվյալ մարմինների հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների կողմից տարբեր վայրերում միաժամանակ իրականացվող գործողությունները:

Նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագիծը հանել էր օրակարգից՝ այն առավել մանրամասն քննարկելու համար:

 

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica