close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հեռացվեց Ֆ-35 կործանիչների ծրագրից

Տարածաշրջան

18 Հուլիսի 2019, 11:19
 Թուրքիան հեռացվեց Ֆ-35 կործանիչների ծրագրից

Երեկ Պենտագոնը մամլո ասուլիս է կազմակերպել Թուրքիայի` Ռուսաստանից Ս-400 ԶՀԿ-ների գնման առնչությամբ: Պենտագոնի ղեկավարի` պաշտպանական գնումների խորհրդական-փոխնախարար Էլեն Լորդը հայտարարել է, որ «սկսում են Թուրքիային Ֆ-35-ների ծրագրի մասնակցությունից հեռացնելու գործընթացը»:

«Թուրքիան այս որոշման պատճառով կորցնելու է աշխատանքային և տնտեսական հնարավորություններ. Ֆ-35-ների ծրագրի հետ կապված 9 մլրդ դոլարանոց կորուստ կունենա»,- Լորդի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հետ է վերցնելու Ֆ-35-ների համար վճարած գումարը, նա նշել է, որ ներկայումս քննարկվում են ինքնաթիռների գնման վերաբերյալ մանրամասները:

«Առայժմ կենտրոնացած ենք Թուրքիայի` ծրագրից դուրս մղվելուց հետո առաջացած բացը լրացնելու խնդրով: Շարունակելու ենք գործել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, սակայն Ֆ-35-ների հարցում նման բան, ցավոք, չենք կարող ասել: Թուրքիայի փոխարեն նոր գործընկերներ ենք գտնելու: Թուրքիային ծրագրից դուրս մղելու գործընթացը կավարտվի 2020 թ. մարտ ամսին: Մյուս կողմից` Թուրքիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի մեր մտերիմ դաշնակիցը»,- հայտնել է փոխնախարարը և, պատասխանելով Թուրքիայի` ՆԱՏՕ-ում մնալու հարցին, նշել, որ Թուրքիան արմատներով ՆԱՏՕ-ի անդամ է:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica