close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը լուծարվում է․ «Հրապարակ»

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 11:03
 Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը լուծարվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Երիտասարդա­կան հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատա­կիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստա­ցել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնա­լու համար, թե ընդհանրապես վերանում է:  Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրա­կարգում հարցն ընդգրկված է: հ դեպ, երեկ կա­ռավարության կայքումնիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: 

Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղա­փոխությունից հետո առանձնապես խոշոր չափե­րով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանքն առաջադրվեց, գործն արդեն դատարանում է:  Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: հ դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրա­մադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին' Իշխան Զաքարյանի գլխավորությամբ»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica