close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղից նկարները Երևան չեն գա, իսկ եթե գան` միմիայն ժամանակավոր. Նարինե Թուխիկյան

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 16:47
 Պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղից նկարները Երևան չեն գա, իսկ եթե գան` միմիայն ժամանակավոր. Նարինե Թուխիկյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյանը) երկուշաբթի կայցելի Ալավերդի` տեղում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի խնդրին, որն այս օրերին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Երեկ մամուլը գրել էր, որ Ազգային պատկերասրահի գլխամասից  Ալավերդու մասնաճյուղին հանձնարարել էին նկարները հավաքել, որ գան, տանեն, ինչն էլ տեղացիներին անհանգստանալու ու բողոքի ակցիա կազմակերպելու առիթ էր տվել:

Yerkir.am-ի հետ զրույցում Նարինե Թուխիկյանն ասաց, որ կցանկանար ավելի վաղ լինել Ալավերդիում, պարզապես համայնքապետը երկրում չէ, այդ իսկ պատճառով նախարարության խումբը Լոռու մարզ կուղևորվի երկուշաբթի:

Մեզ հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի պատասխանատուն վստահեցրեց` սեփականության հետ կապված խնդիրը երբևէ չի կարող ազդեցություն ունենալ կամ պատճառ դառնալ, որ պատկերասրահի մասնաճյուղը փակվի ընդմիշտ:

«Թեև հեռախոսով խոսել եմ բոլոր կողմերի` աշխատակազմի քարտուղարի, մասնաճյուղի տնօրենի, «Հայէկոնոմ» բանկի ղեկավարության հետ, բայց տեղում կլինենք ու խնդրին էլ ավելի մանրամասն կծանոթանանք: Այս օրերին ուսումնասիրելով մի շարք արխիվային փաստաթղթեր` տեղեկացա, որ բանկի սեփականատերերը, կարևորելով Ալավերդի համայնքի մշակութային կյանքը, պատկերասրահի մասնաճյուղի տարածքն անհատույց թողել են պատկերասրահին: Իսկ խնդիրը հին ծագում ունի` դեռևս 1990-ականներից, երբ մշակույթի նախարարության հաշվեկռից շենքը փոխանցվել է համայնքի հաշվեկշռին: Համայնքն էլ, ըստ իր հայեցողության,  վաճառքի գործընթաց է կազմակերպել: Այժմ շենքը վաճառված է մասնավորի` ֆիզիկական անձի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Թուխիկյանը:

Մեր դիտարկմանը` Ազգային պատկերասրահից հրահանգել են «հավաքել նկարները», փոխնախարարն արձագանքեց. «Այո, ձեր նշած պահանջը ներկայացրել են, բայց վստահեցնում եմ, որ այդ նկարները Երևան չեն գա, իսկ եթե գան անգամ, ապա դա կլինի ժամանակավոր լուծում, մինչև տարածքի հարցը լուծվի»:

Ըստ մեր զրուցակցի` պատկերասրահի տարածքի հարցով պետք է զբաղվի համայնքը, որովհետև համայնքն էլ ժամանակին ինչ-ինչ գործարքներ է կատարել: Թուխիկյանն ասաց, որ, իր տեղեկություններով, որոշ տարածքներ դեռ տարիներ առաջ առաջարկվել էին Ազգային պատկերասրահին, բայց տնօրեն Արման Ծատուրյանը մերժել էր:

«Հիմա գուցե այս մարտահրավերը նոր հնարավորություն բացի Ալավերդու համար: Այժմ հետաքրքիր ծրագիր ենք մշակում Ալավերդու համար, և գուցե նոր կենտրոն ունենանք, որը,  պատկերասրահից  բացի, մշակութային այլ հանգույցներ կներառի: Այնպես որ` գործն ընթացքի մեջ է, Ալավերդին շարունակելու է ունենալ իր պատկերասրահը, ենթադրում եմ`ավելի հետաքրքիր լուծումներով»,- շեշտեց Նարինե Թուխիկյանը:

Նա հորդորեց, որ կողմերից որևէ մեկը` պատկերասրահի մասնաճյուղի տնօրենը, Ազգային պատկերասրահը, քաղաքապետարանը, բանկը կամ ֆիզիկական անձը որևէ շահարկում չանեն ու միմյանց չմեղադրեն կամ չպիտակավորեն: «Կարդացի մասնաճյուղի տնօրենի գրառումները, որոնք, անկեղծ ասած, ինձ այդքան էլ դուրս չեկան` անկախ հանգամանքից, թե որքանով են ճիշտ կամ սխալ: Իսկ գրառումներով նա փորձել էր ինչ-ինչ կապեր փնտրել բանկի սեփականատրերի ու իշխանությունների միջև: Եթե իրավական որևէ խնդիր կա, ապա դրանով պետք է քննչական մարմինները զբաղվեն: Իսկ եթե խնդիր չկա, պետք է նստենք սեղանի շուրջն ու լուծումներ գտնենք»,- ասաց փոխնախարարը:

Ամփոփելով մեզ հետ զրույցը` Նարինե Թուխիկյանը վստահեցրեց` նախարարության տրամադրվածությունը բարիդրացիական հարաբերություններ հաստատելն ու կառուցողական դաշտում հարցը քննարկելն է: «Ոչ թե ասել` ես քեզ հանում-շպրտում եմ դուրս, մյուս կողմից էլ հակադարձեն, թե` դու ով ես, որ մեզ հանում-շպրտում ես: Այս տոնայնության մեջ որևէ հարց չի կարող լուծվել, ու դա դեմ է մեր մոտեցումներին»,- ասաց նա:

Վրույր Սևակ

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica