close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր- հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 15:45
 Նորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր- հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

«Շինպլյուս» ՍՊԸ ընկերության կողմից մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 104+700-կմ107+900 և կմ 109+000-կմ112+900 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են կմ 109+000-կմ112+900 ճանապարհահատվածում:

Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
 
 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica