close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գյուղում սով է սկսվելու». կարկուտն առանց տանիքի է թողել Մառնեուլի հայ ընտանիքներին

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 15:41
 «Գյուղում սով է սկսվելու». կարկուտն առանց տանիքի է թողել Մառնեուլի հայ ընտանիքներին

Հուլիսի 11-ին Մառնեուլիի շրջանում տեղացած կարկուտը թերևս ամենամեծ վնասը հասցրել է հայաբնակ Կարմիր գյուղի բնակիչներին, այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշվում է, որ կարկուտի հետևանքով ավերվել են տանիքները, ոչնչացվել հեկտարներով բերքը, որը գյուղի եկամտի մեծ մասն է կազմում, ինչպես նաև վնասվել մեքենաները: Գյուղի բնակիչներն ասում են՝ երիտասարդությունն էլ այսպես է եկամուտ ստանում, մեքենաներ է բերում, վաճառում: Վնասված մեքենաների մեծ մասը տրանզիտային է, հետևաբար՝ ապահովագրված չէ:

Ապահովագրված չեն նաև հեկտարներով հողատարածքները, սեփականատերերն ասում են՝ ինչի՞ց ապահովագրենք, նման երևույթ չեն հիշում անգամ գյուղի մեծերը: Ապահովագրության բացակայությունը խնդիրներ է առաջացնելու պետության կողմից վնասը փոխհատուցելու հարցում, այսպես են ասել գյուղի բնակիչներին Մառնեուլիի քաղաքապետարանից: Հաստատությունից եկել են հենց կարկուտի գիշերը, հաջորդ օրը տանիքների ծածկոցներ բաժանել ժողովրդին, իսկ հետո՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտարարություն տարածել առ այն, որ կոտրված տանիքների գումարն անպայման կփոխհատուցվի: Կարմիր գյուղի բնակիչները մտահոգ են՝  հանձնաժողովը դեռ չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու նպատակով: Գյուղացիներն ասում են՝ խտրականություն է, որովհետև գյուղը հայաբնակ է, եթե վրացական լիներ՝ անհապաղ կզբաղվեին հարցով:
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica