close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը միայնակ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցում. CNN

Տարածաշրջան

17 Հուլիսի 2019, 15:20
 Թրամփը միայնակ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցում. CNN

Ամերիկյան CNN-ն անդրադարձել է երկուշաբթի նախագահ Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ու պետքարտուղարության պաշտոնյաների միջև կայացած հանդիպմանը, որի առանցքային թեման Թուրքիայի` Ռուսաստանից Ս-400 ԶՀԿ-ների գնումն էր:

CNN-ի թղթակիցներ Քևին Լիփթեքի և Նիկոլ Գաուեթի տվյալների համաձայն` պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրում նախագահի վրա, որը համաձայն չէ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, քանի որ Թրամփը «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները պահպանելու ցանկություն ունի». հաղորդում է t24.com.tr կայքը:

Ըստ տեղեկությունների` խորհրդակցության օրը Կոնգրեսի անդամները համակարծիք են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում և փորձել են համոզել Թրամփին:

Նշենք, որ Թրամփն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային այլևս չի վաճառի Ֆ-35 կործանիչներ, սակայն նաև նշել է, որ երբ Թուրքիան ԱՄՆ-ից «Պատրիոտ» ԶՀԿ-ներ էր ուզում, ԱՄՆ-ը չի վաճառել, հետևաբար` պետք չէ մեղադրել Թուրքիային այլընտրանքներ փնտրելու համար:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica