close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե առաջարկներն առողջ լուծումներ են պարունակում, հաշվի կառնվեն մեր կողմից. վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը` ՀՅԴ Բյուրոյի կազմակերպած քննարկման մասին

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 15:36
 Եթե առաջարկներն առողջ լուծումներ են պարունակում, հաշվի կառնվեն մեր կողմից. վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը` ՀՅԴ Բյուրոյի կազմակերպած քննարկման մասին

Մենք մշտապես բաց ենք քննարկումների համար, և իհարկե, կառուցողական քննարկումը մշտապես բերում է առաջընթացի. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով կլոր սեղանի ավարտից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանը:

«Աշխատանքային օրենսգրքի կիրառման լիազոր մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, իսկ վարչապետի աշխատակազմի գրասենյակը պատասխանատու է միայն պետական համակարգի վարձատրության քաղաքականության մշակման համար: Մենք մշտապես բաց ենք քննարկումների համար, և իհարկե, կառուցողական քննարկումը մշտապես բերում է պրոգրեսի: Առաջարկները քննարկվում են, և դրանք առողջ լուծումներ են պարունակում, իհարկե, դրանք հաշվի կառնվեն մեր կողմից»,- ասաց նա:

Հարցին` Հայաստանում պաշտպանվա՞ծ են աշխատողների իրավունքները, Մաթոսյանն արձագանքեց.  «Դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել: Աշխատողի իրավագիտակցության խնդիր կա. պետք է իրավունքներդ լավ իմանաս և փորձես նաև պաշտպանել: Այս խնդիրները մենք ունենք»:

Հիշեցնենք, այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել էր  կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով: Քննարկմանը ներկա էին ՀՅԴ վերոնշյալ գրասենյակի մասնագետներ, ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ  աշխատակազմերից ներկայացուցիչներ, պատգամավորներ, փաստաբաններ և այլ հյուրեր:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica