close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զախարովայի կազմակերպած` «Հայաստանի հանդեպ սիրո երեկոն» և Ս-400-ները

Աշխարհ

17 Հուլիսի 2019, 14:12
  Զախարովայի կազմակերպած` «Հայաստանի  հանդեպ սիրո երեկոն» և Ս-400-ները

Տեղեկացրել ենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում մեկնաբանել էր իր` Հայաստան կատարած այցը: Նա ասել էր, որ հավանել է Հայաստանը:

Զախարովան պատմել էր, որ իրեն ընդունել են շատ տարբեր մարդիկ: «Եղել են զրույցներ լրագրողների, պաշտոնական անձանց հետ, քանի որ ես գործուղմամբ էի այնտեղ: Եղել են նաև հասարակության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլն: Գիտեք` մենք քննարկել ենք բոլոր թեմաները` քաղաքական, մենք քննարկել են բարդ թեմաներ, պատմական թեմաներ, մենք քննարկել ենք ցավոտ թեմաներ»,- ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան նշել էր, որ իրեն ապշեցրել է այն փաստը, որ հայերը, որոնք շատ տաքարյուն են,  և որոնց համար  պատմության, սեփական մշակույթի և սեփական արժանապատվության հարցերը ազգային  հպարտության մասն են, կարող են խոսել բարդ թեմաներից: Նրա խոսքով` դա բարեկրթության և մեծության նշան է, որը հասու չէ բոլորին:

Ադրբեջանական Minval.az կայքը վրդովված է Զախարովայի այդ խոսքերից և հոդվածով անդրադարձել է դրանց: Կայքը նշում է, որ  դիվանագետի մասնագիտությունը ունեցողը պետք է կարողանա շրջանցել սուր անկյունները և շտկել հակասությունները, սակայն Սմոլենսկի հրապարակում այլ կերպ են մտածում:

 «Զախարովան` ՌԴ ԱԳՆ պաշտոնական աշխատակիցը, անձնական կարծիքի իրավունք չունի»,- գրում է հոդվածագիրը` հիշեցնելով Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ «հիստերիկ և քարանձավային ատելության»  մասին, որը «մեծության նշան չէ»:

Ադրբեջանական կայքի  երևակայությունն ավելի հեռուն է գնում և կապում Զախարովայի պահվածքը Ս-400 համակարգերի` Թուրքիային մատակարարման հետ:

«Ռուսական ԶԼՄ-ները մանրամասն գրում են այն մասին, թե ինչպես են Անկարայի «Մուրթեդ» ավիաբազայում վայրէջք կատարում ռուսական օդանավերը,  իսկ մյուս կողմից տիկին Զախարովան ռուսական եթերում «Հայաստանի հանդեպ սիրո երեկոներ» է կազմակերպում: Եվ ինչպե՞ս դա հասկանալ: Մոսկվան նախկինի պես փայփայում է իր ֆորպոստը, իսկ զենիթահրթիռային համալիրները հարկավոր են միայն Անկարայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վատթարացնելու համա՞ր»,- հարց է տալիս մեկնաբանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica