close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարծիք կա, որ «Լուսավոր Հայաստանը» հնարավոր է տրոհվի․ «Հրապարակ»

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 10:02
 Կարծիք կա, որ  «Լուսավոր Հայաստանը» հնարավոր է տրոհվի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Լուսավոր Հայաստանը» վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է «կլասիկ» իշխանամետության` «պապից ավելի կաթոլիկ» դաշտ։ Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ելույթները․ քաղաքական-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես Էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի միջև։

Ավելին` կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ֆրակցիան տրոհվի։ Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին` Անի Սամսոնյանին։ «Փորձագիտական և կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ»։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ֆրակցիայի սահուն տեղափոխությունն իշխանության տեսակետների դաշտ։ «Չկա նման բան՝ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ լոկ»: Իսկ ինքներդ կիսո՞ւմ եք Արման Բաբաջանյանի տեսակետները։ «Կարող ենք կիսել, կարող ենք չկիսել. ֆրակցիայում ամեն բան նորմալ է, ֆրակցիան շարունակում է իր աշխատանքները»: Միաձույլ ու համերա՞շխ։ «Այո»»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica