ՀՅԴ-ի «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն» վերլուծության ներկայացում և կլոր-սեղան քննարկում (ուղիղ)
Հասարակություն

Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը Երեւանում անցկացնում է կլոր-սեղան քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով:
Գրասենյակը ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով: Խնդիրներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են աշխատանքի ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների թերի կատարմանը, աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների ոչ հավասարակշիռ ապահովմանը, օրինական և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությանը:
Քննարկմանն առաջարկում ենք հետևել ուղիղ: