close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ից փողի ստացումն ուշանում է. ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը. «Փաստ»

Իրավունք

17 Հուլիսի 2019, 09:38
 ԵՄ-ից փողի ստացումն ուշանում է. ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության եւ ընդհանրապես դատական համակարգի բարեփոխումների ընթացքը զգալիորեն դանդաղում է, թեպետ իշխանությունները քանիցս նշել են, որ այն պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ: Այս մասին նշել էր նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ մասնավորաբար շեշտելով, թե «Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքն ստանալու հարցում, սակայն դեռեւս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ»:

Ըստ «Փաստի» տեղեկությունների, ձգձգման պատճառներից մեկը ֆինանսականն է:

Ակնհայտ է, որ այդ բավականին խորքային եւ ռեսուրսատար գործընթացներն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչը ներկա փուլում պետության համար լուրջ խնդիր է:

Թերթն արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ իշխանությունները վերոնշյալ գործընթացներն իրականացնելու համար գումարային ակնկալիք ունեն ԵՄ-ից, անգամ խոսվում էր այն մասին, որ հնարավոր է՝ ներգրավվեն որոշակի վարկային միջոցներ: Օրերս թերթին հայտնի է դարձել, որ այդ ակնկալվող ֆինանսական աջակցության հատկացման հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել, եւ դեռեւս անհայտ պատճառներով գումարի տրամադրումն ուշանում է»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica