close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. Ջրային կոմիտե

Հասարակություն

16 Հուլիսի 2019, 23:30
 Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. Ջրային կոմիտե

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. տեղեկացնում է Ջրային կոմիտեի ֆեյսբուքյան էջը.

«Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում է տրվել հնարավոր բոլոր խնդիրներին՝ կապված ոռոգման ջրի մատակարարման հետ։ Արտաշատ ՋՕԸ-ի ղեկավարությանը հանձնարարվել է ոռոգման թեժ շրջանում ավելի ճկուն գործել և միշտ պահպանել արդար բաշխման սկզբունքը։ Տիղմից ու ջրաբերուկներից ջուրն ազատելու համար էլ հանձնարարվել է լրացուցիչ ցանցեր դնել, որպեսզի աղբը չխցանի ջրանցքներն ու առուները»,- նշում է կոմիտեն։ 

Ըստ տեղեկության՝ տեղում որոշում է կայացվել նաև եկող տարվա հիմնանորոգումների ծրագրում ընդգրկել նախագիծ, որով պոմպակայանից դուրս եկող երկրորդ խողովակաշարը կկառուցվի՝ 800 մետր երկարությամբ, որպեսզի ջրատվությունն ավելանա։

Կայացած երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում Քաղցրաշեն համայնքի բնակիչներն իրենց հերթին խոստացել են պայմանագրեր կնքել և ժամանակին վճարել ստացած ջրի դիմաց։ Հարություն Գուլյանը քաղցրաշենցիներին հորդորել է ոռոգման հետ կապված ցանկացած հարցով դիմել ուղիղ Ջրային կոմիտեին և անձամբ իրեն։

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica