close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն

Արցախ

16 Հուլիսի 2019, 22:35
 Արցախում աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է «ԼՂՀ կառավարության 2012 թ. հունվարի 19-ի՝ հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին N 11-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագիծը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    Ս. Ավանեսյանն  ասել  է, որ   նախագծով  առաջարկվում  է  նվազագույն    կենսաթոշակի   չափը  սահմանել    25  հազար  500  դրամ՝  միաժամանակ      ամրագրելով  նաև, որ  եթե  պետական  կենսաթոշակների  մասին  օրենքի  15-րդ  հոդվածով  հաշվարկված  աշխատանքային  կենսաթոշակի  չափը   պակաս  է    25 հազար  500  դրամից, ապա   կենսաթոշակը  նշանակվում  և    վճարվում  է   նույնքան  գումարի   չափով:

Ըստ  նախարարի՝  նախագծի  ընդունման  դեպքում  2019 թվականի  հունվարի  1-ից  կվերահաշվարկվեն  աշխատանքային, զինվորական, սոցիալական  կենսաթոշակներ  ստացող   3332  կենսաթոշակառուների  թոշակներ:
 
«Մեկ  տարվա  համար  լրացուցիչ  կպահանջվի    մոտ   249  մլն 750 հազար    դրամ, ինչը   հնարավոր  կլինի   վճարել   արդեն  իսկ  նախատեսած    տարբեր  կենսաթոշակների  վճարման  ծրագրերով»,-նշել  է  Ս. Ավանեսյանը: 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica