close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեն թույլատրել Սևանա լճի մակարդակը բարձացվի, քանի որ ազդեցիկ մարդկանց պատկանող հարակից տարածքների օբյեկտները մնալու էին ջրի տակ

Հասարակություն

16 Հուլիսի 2019, 21:06
 Չեն թույլատրել Սևանա լճի մակարդակը բարձացվի, քանի որ ազդեցիկ մարդկանց պատկանող հարակից տարածքների օբյեկտները մնալու էին ջրի տակ

Այսօր «Ազատության» եթերում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը խոսել է Սևանա լճի առջև ծառացած խնդիրների մասին:

Նրա գնահատմամբ` Բնապահպանությունն ամենակոռումպացված նախարարություներց մեկն է եղել ամբողջ ընթացքում, բայց Սևանա լճի հետ կապված փաստերը  չենուսումնասիրվել, գնահատական չի տրվել : Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ Բնապահպանության նախկին երկու նախարարներ հետախուզման մեջ են գտնվում: «Ավելին, նույն մարդիկ մնացել են համակարգում, շարունակում են նույն գործելոճով աշխատել, և այսօր միայն զուտ սիգի փաստն ենք արձանագրում»,- ասաց նա:

Անդրադառնալով Սևանա լճում ստեղծված իրավիճակին՝ Գրիգորյանը նշեց, որ այդ պրոցեսը կոչվում է ճահճացում, որի մասին դեռևս 2009 թ-ին ԳԱԱ Հիդրոկենսաբանության և ձկնաբանության ինստիտուտից նախազգուշացրել էին:

«Միայն մեկ ճանապարհ կա հասկանալու, թե Սևանա լճի հետ ի՞նչ է կատարվում, փոքր դրվագային  քրեական գործեր չեն կարող տալ համապարփակ ամբողջական պատկեր: Կարող էր ամբողջական պատկեր տրվեր միայն բնապահպանական տեսչության կողմից իրակացվող համալիր տեսչական ստուգման արդյունքում: Երբ ես ղեկավարն էի, պլանավորել էինք այս տարի մինչև հունիս ամիս սկսեինք, ամբողջական գնահատական տրվեր՝ ափամերձ տարածքներից սկսած, մինչև ջրի մակարդակի, ձկանպաշարների, խեցգետնի պաշարների, Սոթքի հանքի ազդեցության, կոյուղաջրերի և այլն»,- ասաց նա:

Իսկ թե, ըստ նրա, ինչու մակարդակը չի բարձրացվել և 8 տարի մնացել է նույնը, ասաց, որ ըստ պաշտոնական մոտեցման՝ Արարատյան դաշտի ջրօգտագործողները կեղծ տվյալներ են ներկայացրել, որ պետք է շատ ջուր բաց թողել: Նրա կարծիքով` չեն թույլատրել լճի մակարդակը բարձացվի, քանի որ հարակից տարածքների օբյեկտները, որոնք պատկանում են ազդեցիկ մարդկանց, մնալու էին ջրի տակ, որոնք ոչ միայն օբյետներ են, այլև առաձնատներ. «Շորժայի ափով գնացեք և կտեսնեք, թե ինչ առանձնատներ են կառուցել և ում են դրանք պատկանում»,-ասաց նա:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica