close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ

Հասարակություն

16 Հուլիսի 2019, 17:17
 Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հուլիսի 14-ին ահազանգել են քաղաքացիներ, ովքեր  տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու՝ անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:

ԱԻՆ-ը հորդորում է հրդեհավտանգ տարածքներում ցուցաբերել զգոնություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից տեղեկացնում են, որ այրվել է 2-2.5 հա խոտածածկ տարածք, նյութական այլ վնաս չի եղել: Տարածքը, որպես բարձրադիր գոտի, ջուր հասցնելը դժվար է՝ պայմանավորված խողովակաշարի դիրքից, որը կառուցվել է 1970-ական թվականներին:


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica