close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի Գերագույն առաջնորդին

Քաղաքական

16 Հուլիսի 2019, 16:09
 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի Գերագույն առաջնորդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ:

Անչափ կարևորում եմ այս տարվա փետրվարին մեր հանդիպումը, որի ժամանակ միասին քննարկեցինք հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մենք շահագրգռված ենք հնարավորինս առաջ մղել մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը հնարավոր բոլոր բնագավառներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու մեր ժողովուրդների առաջընթացի:

Բարձրյալից հայցում եմ Ձեզ համար քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի համար հարատև խաղաղություն ու բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica