close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նեթանյահուին չի բավարարում Իրանի գործողությունների կապակցությամբ ԵՄ արձագանքը

Տարածաշրջան

16 Հուլիսի 2019, 10:41
 Նեթանյահուին չի բավարարում Իրանի գործողությունների կապակցությամբ ԵՄ արձագանքը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին չի բավարարում Միջուկային համաձայնագրով ամրագրված իր պարտավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների եւ գործողությունների կապակցությամբ ԵՄ արձագանքը: Նա դժգոհ է Եվրամիությունից. հաղորդում է Reuters-ը:

«Դա ինձ հիշեցնում է 1930-ական թվականների եվրոպական խաղաղարարությունը: Կարծես, Եվրոպայում կան մարդիկ, որոնք չեն արթնանա, քանի դեռ իրանական միջուկային հրթիռը վայրէջք չի կատարել եվրոպական հողի վրա: Սակայն այդ ժամանակ արդեն ուշ կլինի»,- հայտարարել է Նեթանյահուն:

Հիշեցենք, որ նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Միջուկային գործարքի եվրոպական կողմը չի կարծում, որ համաձայնագրով ամրագրված իր պարտավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին գործողությունները համաձայնագրի էական խախտում է, եւ մտադիր չեն վեճի կարգավորման մեխանիզմ գործարկել: Վերոնշյալ մեխանիզմը ենթադրում է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հնարավոր խախտումները պետք է վերացվեն դրանց ակտիվացումից 65 օրվա ընթացքում: Դրանից հետո խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարավոր վերսկսման համար:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica